
ՍԲԵՐԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ CITIGROUP-Ի ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ
Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Denizbank-ը, մեկնարկել է բանակցություններ՝ ամերիկյան Citigroup բանկի թուրքական բիզնեսի գնման շուրջ: Սպասվում է, որ գործարքը կկայանա մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերին ռուսական Սբերբանկը գնել էր ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի թուրքական մասնաճյուղի բաժնետոմսերի 99,85%-ը: Գործարքի նախնական արժեքը կազմել էր 2,79 մլրդ եվրո:
Dexia-ն հիմնադրվել է 1996 թվականին` բելգիական Credit Communal և ֆրանսիական Credit Locale բանկերի միավորման ճանապարհով: Ճգնաժամային 2008-2009 թվականներին բանկը 6,4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնություն էր ստացել Ֆրանսիայից, Բելգիայից և Լյուքսեմբուրգից: