Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
The Economist. Քամալա Հարիսի տնտեսական ծրագիրը կհանգեցնի բնակարանների և սննդի գների բարձրացման
21/08/2024 18:16
Կիսվել

The Economist. Քամալա Հարիսի տնտեսական ծրագիրը կհանգեցնի բնակարանների և սննդի գների բարձրացման

ԱՄՆ նախագահի թեկնածու և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի տնտեսական ծրագիրը, որն ուղղված է բնակարանների, սննդի և բուժծառայությունների ծախսերի կրճատմանը, հակադարձ արդյունք կտա և գների աճ կառաջացնի: Այս մասին գրում է The Economist-ը:

«Թեև Հարիսի որոշ գաղափարներ լավն են ու օգտակար, այնուամենայնիվ, դրանցից շատերը բացասաբար կանդրադառնան տնտեսական աճի վրա և կբարձրացնեն գները՝ ճիշտ հակառակ էֆեկտով»,- գրում է ամսագիրը:

Նշվում է, որ Հարիսի՝ ապրելու ծախսերը նվազեցնելու ծրագիրը ներառում է 40 միլիարդ դոլարի հատկացում 3 միլիոն նոր տների կառուցման համար, ինչպես նաև 25 հազար դոլար հիփոթեքային վարկեր առաջին անգամ անշարժ գույք գնողների համար: Ըստ The Economist-ի՝ այս ծրագիրը «բավականաչափ մանրամասն չէ». սուբսիդավորման գումարը կուղղվի տեղական իշխանություններին, որոնք իրենք պետք է «լուծումներ գտնեն զարգացման խնդիրների համար»: Ինչ վերաբերում է հիփոթեքային վճարներին, ապա նման միջոցները «կարող են հանգեցնել բնակարանների գների բարձրացման», քանի որ շուկայում պահանջարկը գերազանցում է առաջարկը:

Պարենի գների բարձրացման մասին առաջին դաշնային արգելքը առաջարկելու մտադրությունը ևս սուր քննադատության է արժանացել: Նշվում է, որ մի շարք ձախակողմյան քաղաքական գործիչների կարծիքով՝ COVID-19 համավարակի ժամանակ ընկերությունները արագացրել են գնաճը՝ բարձրացնելով սակավ ապրանքների գները: Սակայն, ըստ ամսագրի, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի փորձագետները հերքել են այս տեսակետը և նշել, որ ապրանքների գնաճը հանգեցրել է արտադրության աճին և պահանջարկի նվազմանը:

Ըստ The Economist-ի, որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ ինսուլինի գների սահմանափակումներ մտցնելու Հարիսի նախաձեռնությունը «սպառնում է գների բարձրացմանը» առողջության ապահովագրության համար: Իսկ նրա հարկային քաղաքականությունը «չի ծածկի ծրագրի արժեքը» և կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի ավելացմանը 10 տարվա ընթացքում 1.4 տրիլիոն դոլարով: Հարիսի միջոցները կարող են ԱՄՆ-ին տանել ավելի «ինքնաոչնչացնող տնտեսական քաղաքականության», սակայն «շատ այլ դեմոկրատներ և հանրապետականներ՝ սկսած Դոնալդ Թրամփից, նույնպես պատասխանատու են ԱՄՆ ներկայիս տնտեսական խնդիրների համար»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45