
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) գիտխորհրդի` «Ուսումնական պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն` մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման գործընթացից հանվել է ամփոփիչ քննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` այս ուսումնական տարվանից մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի ուսանողները կգրեն և պաշտպանության կներկայացնեն միայն մագիստրոսական ատենախոսություններ: