Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒԿԱՆ
14/03/2013 16:10
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒԿԱՆ

Այսօրվա` մարտի 14-ի իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին: Կառավարության դիտարկմամբ` այս նախագծերի ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը։

Գաղտնի չէ, որ ներկայում միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, իսկ առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, որոնք, որպես կանոն, շատ ցածր են գնահատում գույքը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, իսկ բանկերը միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։  Վարչապետի խոսքով, ոտնահարվում են նաև տնտեսվարող սուբյեկտների շահերը, բացի այդ` շուկան հստակ պատկերացում չի տալիս, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։  «Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` վարչապետն առաջարկել է ուսումնասիրել, թե կա մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։

Նախատեսվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կկատարվի նաև հարցի առնչությամբ Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07