ՖՐԱՆՍԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ SKYPE-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայում գործունեություն ծավալող միջազգային ինտերնետային ընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու ծրագրի շրջանակներում Ֆրանսիան մտադիր է իր «հսկողության տակ առնել» նաև Skype-ի գործունեությունը: Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հեռահաղորդակցության ոլորտի վերահսկողությամբ զբաղվող ARCEP կառույցը պարզել է, որ Skype-ը չունի համապատասխան գրանցում՝ երկրի տարածքում կապի ծառայություններ մատուցելու համար և պարտաստվում է հետաքննություն սկսել:
Միևնույն ժամանակ, Skype-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի տարածքում գործունեություն ծավալելու համար Skype-ին անհրաժեշտ չէ ունենալ գրանցում. գործող օրենքը դա թույլ է տալիս, քանի որ Skype-ը կապի «ոչ ավանդական» օպերատոր է: