Էներգետիկայի ոլորտում Բուլղարիան կհամագործակցի Գերմանիայի և Հունաստանի հետ
Բուլղարիան և Գերմանիան Հունաստանում տեղի ունեցած միջազգային էներգետիկ ֆորումում ստորագրել են հռչակագիր՝ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Այս մասին հայտնում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը նաև բանակցություններ է վարել իր հույն գործընկերոջ՝ շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսի հետ, ում հետ քննարկել է բուլղարա-հունական համագործակցության ռազմավարական նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:
«Մենք ուրվագծել ենք Բուլղարիայի և Հունաստանի միջև ավանդաբար լավ հարաբերությունների նոր հեռանկարներ, մենք կընդլայնենք մեր գործընկերությունը ջրածնային տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, կանաչ անցման, էներգետիկ միջանցքների և մատակարարումների դիվերսիֆիկացման և այլ ոլորտներում», – ասել է բուլղարացի պաշտոնյան: