Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ԵՄ-ում էլեկտրական մեքենաների արտադրությունը նվազում է պահանջարկի անկման պատճառով
09/09/2024 17:51
Կիսվել

ԵՄ-ում էլեկտրական մեքենաների արտադրությունը նվազում է պահանջարկի անկման պատճառով

Եվրոպական ավտոարտադրողները նվազեցնում են էլեկտրոմոբիլների արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով, ինչը կարող է մեծ դժվարություններ առաջացնել ներքին այրման շարժիչներից մինչև 2035 թվականը հրաժարվելու ԵՄ-ի ծրագրերի իրականացման հարցում: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ներքին շուկայի եվրահանձնակատար Թիերի Բրետոնին:

Նրա խոսքով՝ համայնքի գործարանները 2024-ին ավելի քիչ էլեկտրական մեքենաներ կարտադրեն, քան 2023 թվականին: Միայն նախորդ շաբաթ Volkswagen-ը հայտարարել էր, որ գործարանը հնարավոր է փակվի բարձր դասի էլեկտրական մեքենաների արտադրության համար, իսկ Audi-ն իր պատմության մեջ առաջին անգամ չի բացառում Գերմանիայում իր գործարաններից մեկի փակումը:

Եվրոպական արտադրողները ձգտում են արտադրել ավելի էժան մոդելներ՝ արտադրությունը մասամբ տեղափոխելով Չինաստան, որտեղ 20 հազար եվրոն չգերազանցող մոդելներ են արտադրվում: Իսկ Եվրոպան տուժում է, քանի որ եվրոպական շուկայում ավելի մատչելի չինական էլեկտրոմոբիլներն ավելի մեծ պահանջարկ ունեն:

ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ Չինաստանի հետ էլեկտրական մեքենաների առևտրի դեֆիցիտը հասել է 8.8 միլիարդ եվրոյի: 13 միլիոն աշխատատեղերից շատերը, որոնք կախված են ավտոարդյունաբերությունից և դրա մատակարարման շղթայից, վտանգի տակ են:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72