Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. Երկակի և ռազմական նշանակության ապրանքները փորձաքննության ուղարկվում են խորը մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում
10/09/2024 14:25
Կիսվել

ՊԵԿ. Երկակի և ռազմական նշանակության ապրանքները փորձաքննության ուղարկվում են խորը մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են  էլեկտրոնային եղանակով՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով։ ՊԵԿ-ը, մաքսային բարեփոխումների շրջանակում, 2024 թվականի ապրիլի 11-ից ներդրել է երկակի և (կամ)  ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման պարզեցված կարգը:

Նոր մեխանիզմի շնորհիվ էլեկտրոնային հարթակով ներկայացված հայտերի` տվյալ ապրանքի պատկանելիության մասին նախնական ուսումնասիրությունն իրականացվում է անվճար՝ կոմիտեում ստեղծված հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի կողմից: Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև մեկ աշխատանքային օր։ Նորամուծության արդյունքում այժմ փորձաքննության ուղարկվում են միայն ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության ենթակա ապրանքները: Միաժամանակ, ապրանքի պատկանելիության մասին եզրակացությունը հայտատուին տրամադրվում է նույնպես էլեկտրոնային եղանակով, նույն հարթակի միջոցով՝ առանց հավելյալ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու:

Պարզեցված ընթացակարգով էապես դյուրացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը: ՊԵԿ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի ներկայացրած վիճակագրությունը փաստում  է գործընթացի արդյունավետության մասին:

Այսպես, ապրիլի 11-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար աշխատախմբին ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրվել է 4414 հայտ՝ 24 348  ապրանքատեսակի համամասնությամբ, որից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 3817 հայտ՝ 14 871  ապրանքատեսակով, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 597  հայտ՝ 9477 ապրանքատեսակով։ Իսկ փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 507 (4414 հայտի նկատմամբ՝ 11,48%) հայտ՝  1010 ապրանքատեսակով, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 190 (597 հայտի նկատմամբ՝  31,82%) հայտ՝ 959 ապրանքատեսակով: Նույն ժամանակահատվածում անվճար հիմունքներով հայտերի ուսումնասիրման և դրանք փորձագիտական կազմակերպություններ լրացուցիչ ուսումնասիրության չուղարկելու արդյունքում տնտեսվարողները ոչ միայն  խնայել են ժամանակ, մասնավորապես, յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր, այլև շուրջ 64 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ պարբերաբար հրապարակվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Օգոստոս ամսին հերթական անգամ թարմացված ցանկը հրապարակվել է արդեն  նոր ձևաչափով, որում ներառված են 57 319  ռազմական  և  12 882 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ:

Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նոր ձևաչափով հրապարակված ցանկերով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2