
ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից
ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:
«ԵՄ-ն պատրաստ է ապրել առանց ռուսական բնական գազի, որը տարանցվում էր Ուկրաինայի տարածքով»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Թեև մատակարարումը 2023 թվականին իջել է մինչև 15%, 2021 թվականի 45%-ից, այդ ցուցանիշը Եվրոպայում դեռ բարձր են համարում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Ուկրաինական կողմը բազմիցս հայտարարել է, որ այն չի երկարաձգելու: Ռուսական գազը Եվրոպա փոխադրելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիան: