Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍՈՑՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2013Թ. ԲՅՈՒՋԵՆ
22/03/2013 16:00
Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍՈՑՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2013Թ. ԲՅՈՒՋԵՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները՝ նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են:

Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման ներքո, որի մեկնարկից մինչ այժմ երկրի 148 համայնքներում իրականացվել է ենթակառուցվածքների վերականգնման 263 ծրագիր: Ավարտված ծրագրերի 46 տոկոսն առնչվում են հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին: Ներկայում մեկ տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, ևս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ:

Նիստում խորհուրդը հաստատել է Սոցներդրումների հիմնադրամի 2013թ. բյուջեն և հավանություն տվել այս տարի իրականացվելիք մի շարք ծրագրերին:

Վարչապետ Սարգսյանը կարևորել է դրանց իրականացումը հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում, ինչին ի պատասխան՝ Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ ծրագրերը նախատեսվում են ՀՀ կառավարության տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ:

Ըստ 2013թ. բյուջեի՝ ՀՍՆՀ-ի 3-րդ ծրագրով նախատեսված է 3.56 միլիարդ դրամ, որով կիրականացվի երեք տասնյակից ավելի ծրագրերի ֆինանսավորումը, ևս 10-12 ծրագիր կճշգրտվի մոտ ապագայում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58