ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ 2014Թ.-ԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
2014 թվականի սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե, որի ժամանակ երկրի քաղաքացիները կպատասխանեն մեկ հարցի. «Պետք է արդյոք, որ Շոտլանդիան լինի անկախ պետություն»:
Երկրի քաղաքական գործիչների և պաշտոնյաների մի մասը համոզված է, որ բնակչությունը կողմ կքվեարկի անկախացմանը:
Հատկանշական է, որ ավելի վաղ Շոտլանդիայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրել էր ընտրական տարիքը մինչև 16 տարեկան իջեցնելու վերաբերյալ օրինագիծ: