Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ. Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
17/09/2024 12:39
Կիսվել

ՊԵԿ. Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․3 մլն դրամ տուգանք,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․15 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․1 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․84 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․66 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․9 մլն դրամ տուգանք,
  • բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․64 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 345 հարկ վճարողների ցանկը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2