
Ոսկու գինը նոր ռեկորդ է գրանցել
Ոսկու ֆյուչերսների գինը Comex բորսայում առևտրի ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով 2640 դոլարից մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Թանկարժեք մետաղի գինը տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2644.9 դոլար (+1.29%):
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 4 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել էր բազային տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ մինչև 4.75-5%։
Ոսկու գնի նախորդ պատմական ռեկորդը գրանցվել էր երեկ, երբ մեկ տրոյական ունցիան արժեցել է 2.625 դոլար: