Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԻՊՐՈՍԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅԻ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿ
27/03/2013 10:34
Կիսվել

ԿԻՊՐՈՍԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅԻ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿ

Կիպրոսի ֆինանսական համակարգի փրկության և ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով ընտրված մեթոդները եզակի են և չեն օգտագործվի որպես օրինակ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարությունն՝ ընդգծելով, որ Կիպրոսում ստեղծված իրավիճակն իր բնույթով առանձնահատուկ է, ինչով և պայմանավորված՝ խնդիրների լուծման համար պահանջել է ոչ ստանդարտ մեթոդների կիրառում:  

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարության պնդմամբ՝ եթե եվրոպական որևէ բանկում առաջանում է ճգնաժամային իրավիճակ, ապա դրա հաղթահարման նպատակով ցուցաբերվում է անհատական մոտեցում, և բանկի բաժնետերերի և վարկատուների հետ բանակցությունների արդյունքում որոշվում են խնդիրների լուծման կոնկրետ և անհատական ուղիները:

Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումն ու Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորումը:

Սպասվում է, որ Laiki Bank-ում պահվող այն հաշիվները, որոնք չեն գերազանցում 100 հազար եվրոն և ըստ Եվրամիության օրենսդրության՝ ապահովագրված են, կտեղափոխվեն Կիպրոսի բանկ: Մնացյալ հաշիվները, որոնք գերազանցում են 100 հազար եվրոն, ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն: Հարկման դրույքը, որոշ գնահատականներով, կարող է կազմել մինչև 40%: Այս որոշման կիրառման արդյունքում, ըստ սպասումների, հնարավոր կլինի ներգրավել մինչև 4,2  մլրդ եվրո:

Կիպրոսի մյուս բանկերում պահվող հաշիվները չեն ենթարկվի հարկման:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

2012 թվականի վերջի դրությամբ Կիպրոսի արտաքին պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 71%-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12