EXXON MOBIL-Ը ԿՎՃԱՐԻ 1.7 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՏՈՒԳԱՆՔ
Նավթային արդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն՝ ամերիկյան Exxon Mobil-ը, ԱՄՆ ղեկավարության կողմից կտուգանվի 1,7 մլն ԱՄՆ դոլարով: Տուգանք նշանակելու որոշման համար հինք է ընդունվել արտահոսքերի կանխման համար ոչ բավարար միջոցառումների ձեռնարկումը: Նշենք, որ 2011 թվականին ընկերության Silvertip խողովակատարից արտահոսել էր 1500 բարել նավթ:
Exxon Mobil ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 38 երկրում: Ընկերությանը պատկանող գործարաններում աշխատում է ավելի քան 80 հազար մարդ: