ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 3.6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2013թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալն աճել է 3,6%-ով և կազմել 4061.4 տոննա:
2013թ. առաջին երկու ամսում Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 594,5 մլն տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 5,6%-ով (2012թ. հունվար-փետրվար՝ 563 տոննա):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշը նվազել է 3,4%-ով և կազմել 71 տոննա: