Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-օգոստոսին
15/10/2024 14:34
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-օգոստոսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 12․01 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 59․3%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 258.65%-ով կամ 5․18 մլրդ դոլարով և կազմել 7․19 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 59.84%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 678․4 մլն դոլար, +8.72% կամ +54․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 5.65%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 507․8 մլն դոլար, -20.37% կամ –129․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.23%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 394․6 մլն դոլար, +0.74% կամ +2․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3.28%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 304․9 մլն դոլար, -22.96% կամ -90․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.54%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 277․9 մլն դոլար, -29.81% կամ -118․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2.31%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 258․9 մլն դոլար, -58.91% կամ -371․2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.15%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 229․6 մլն դոլար, +1.51% կամ +3․4 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.91%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 127․8 մլն դոլար, +7.29% կամ +8․7 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.06%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 89․3 մլն դոլար, -10.44% կամ -10․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 16․28%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 238.23%-ով և կազմել 7․35 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 247.47%-ով և կազմել 7․28 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 17.01%-ով և կազմել 1․29 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 7․05 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +3․7 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․03 մլրդ դոլար՝ -4․5%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 384․6 մլն դոլար՝ -0․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 273․7 մլն դոլար՝ -29․9%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 262․4 մլն դոլար է՝ -44․5%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 241․9 մլն դոլար՝ -0․9%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 101․6 մլն դոլար՝ -61․3%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 96․7 մլն դոլար՝ -5․4%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 74․1 մլն դոլար՝ -73%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 68․4մլն դոլար՝ -36․7%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52