Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Խաչապուրիի ինդեքսը» սեպտեմբերին աճել է 13%-ով
16/10/2024 21:23
Կիսվել

«Խաչապուրիի ինդեքսը» սեպտեմբերին աճել է 13%-ով

Սեպտեմբերին թանկացել է մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրիի պատրաստումը։ ISET-ը նշում է, որ սկսվել է Խաչապուրիի ինդեքսի սեզոնային աճը։

Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին մեկ ստանդարտ խաչապուրի պատրաստելու միջին արժեքը կազմել է 6․48 լարի։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին խաչապուրիի ինդեքսն արձանագրել է աճի միտում՝ սեպտեմբերին հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 13%-ով։ Ըստ ISET-ի՝ այս թանկացումը մեծապես պայմանավորված է պանրի գների աճով, որի գինը վերջին երեք ամիսների ընթացքում (հուլիս-սեպտեմբեր) աճել է 22%-ով։

«Որպես կանոն, աշնան գալուստով կաթնամթերքի գները բարձրանում են, քանի որ այս ընթացքում կենդանիներին անհրաժեշտ է սննդային հավելումներ տալ»,- նշում է հրատարակությունը։

Բացի նշված սեզոնային փոփոխություններից, 2024 թվականի սեպտեմբերին խաչապուրիի միջին գինը 10․3%-ով բարձր է եղել 2023 թվականի սեպտեմբերի համեմատ։ ISET-ի գների խորացված գնահատականը ցույց է տալիս, որ խաչապուրիի բոլոր բաղադրիչների գները տարեցտարի աճել են՝ խմորիչ (21.7%), կաթ (17.6%), կարագ (12.1%), պանիր (10.8%), ալյուր (4.4%), ձու (1․1%)։

Սեպտեմբերին խաչապուրիի համար բաղադրիչների ամենաթանկ շուկան Թբիլիսին էր, որտեղ մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրի պատրաստման արժեքը կազմել է 7․04 լարի, ինչը 8․5%-ով ավելի է, քան ամբողջ երկրում: Ի տարբերություն Թբիլիսիի, խաչապուրին առավել մատչելի է Բաթումում, որտեղ մեկ խաչապուրին արժե 6․18 լարի։ Թբիլիսիի և Բաթումիի միջև տարբերությունը կազմել է 0․86 լարի։ Ըստ ISET-ի՝ գների այս տարբերությունը կարելի է բացատրել սեզոնային զբոսաշրջային ակտիվությամբ, քանի որ սեպտեմբերին Բաթումին ու ծովափնյա գյուղերը դառնում են պակաս գրավիչ, ուստի պահանջարկը նվազում է Թբիլիսիի համեմատ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88