Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ
08/04/2013 10:37
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից 2012թ.-ի համար գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել  են 6-ը: Հայտարարագիր չի ներկայացրել միայն  «Առաքելություն» կուսակցությունը, որն ընդամենը մեկ ամիս առաջ է գրանցվել պետական ռեգիստրում: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Հայտարարագրեր ներկայացրածներից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Հանրապետականը հայտարարագրել է 58 միավոր անշարժ գույք՝ Երևանում և մարզերում, որից 42-ը՝ շենքեր, 16-ը՝ հողեր: Շենքերից 33-ը կուսակցությանը պատկանում են սեփականության իրավունքով, իսկ 9-ը վարձակալված են:

Հողամասերից 15-ը՝ սեփականության իրավունքով, 1-ը՝ վարձակալությամբ:

ՀՀԿ-ն ունի նաև 8 միավոր շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենաներ, 39 մլն 843 հազար 822 դրամի չափով դրամական միջոցներ:

Հանրապետականի եկամուտները 2012թ.-ին գոյացել են 364 մլն 539 հազար 760 դրամի չափով անդամավճարներից և կուսակցության անդամների նվիրատվություններից, 29 մլն 530 հազար 400 դրամի չափով բյուջետային ֆինանսավորումից, 13 մլն 4 հազար 480 դրամի չափով վարձակալության վճարներից և 8 մլն 35 հազար 77 դրամի չափով այլ եկամուտներից:

Ի դեպ՝ ՀՀԿ-ն վերոհիշյալ վարձակալության վճարներից եկամուտները ստացել է 7 հիմնարկներից, այդ թվում, մասնավորապես՝ Կապանի հանրախանութից, Վայոց Ձորի մարզպետարանից, Վայքի փաստաբանների պալատից, Վայքի Զբաղվածության պետական ծառայությունից, Եղեգնաձորի հարկային տեսչությունից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 8 մլն 933 հազար 9 դրամի չափով դրամական միջոցներ և  Երևանում ու մարզերում գտնվող 53 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը վերցված է վարձակալությամբ, մնացածը՝ օգտագործվում են անհատույց: ԲՀԿ-ն շարժական գույք չունի:

ԲՀԿ-ի եկամուտները գոյացել են ի շնորհիվ 17 մլն 511 հազար դրամ պետական բյուջեից ֆինանսավորման, 14 մլն 397 հազար դրամ անդամավճարների և 68 հազար 772 դրամ Արդշինինվեստբանկում տոկոսների կուտակման:

ՀՅԴ-ն հայտարարագրել է 35 միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 մլն 91 հազար 490 դրամի դրամական միջոցներ:
Դաշնակցությունը շարժական գույք և եկամուտներ չի հայտարարագրել:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարագրել է մեկ միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 մլն 162 հազար 800 դրամի դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ, ինչը գոյացել է անդամավճարներից, նվիրատվություններից և պետբյուջեից ֆինանսավորումից:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն եկամուտներ՝ 25 մլն 666 հազար դրամի նվիրատվություններ և 4 մլն 387 հազար դրամի պետական բյուջեից ֆինանսավորում:

Դաշինքի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ևս հայտարարագրել է միայն եկամուտներ՝ 290 հազար դրամ անդամավճար և 250 հազար նվիրատվություն:
«Բարև Երևան»-ի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Ժողովրդավարական ուղի»-ն և «Շրջադարձ»-ը, ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:

Ի տարբերություն մյուս կուսակցությունների, «Օրինաց երկիր»-ը հայտարարագիրը ներկայացրել է ոչ թե 2012թ.-ի համար, այլ 2012թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2013թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի:

ՕԵԿ-ը հայտարարագրել է մեկ միավոր անշարժ գույք՝ սեփականության իրավունքով, 2 միավոր շարժական գույք՝ մարդատար ավտոմեքենաներ, և 1 մլն 36 հազար դրամի դրամական միջոցներ: Եկամուտները գոյացել են 4 մլն 633 հազար 400 դրամ պետական ֆինանսավորումից և 8 մլն 650 հազար դրամի չափով կուսակցության անդամների նվիրատվությունից:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59