ՄԱՐՏԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 7,6%
2013 թվականի մարտին ԱՄՆ-ում ստեղծվել է շուրջ 88 հազար նոր աշխատատեղ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ աշխատանքի նախարարությունն՝ ընդգծելով, որ վերջին շուրջ ինն ամսվա կտրվածքով սա գրանցված ամենացածր ցուցանիշն է:
Ըստ ներկայացված տվյալների՝ մարտ ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7,6%: Նշենք, որ փետրվարին ցուցանիշը կազմել էր 7,7%:
Հատկանշական է, որ գործազրկության մակարդակի մարտ ամսվա ցուցանիշն ամենացածրն է՝ 2008 թվականի դեկտեմբերից ի վեր:
Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,063 մլն մարդ: