ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է
2013 թվականի մարտին Կանադայում գործազրկության մակարդակն աճել է և կազմել 7,2%: Նշենք, որ փետրվարին ցուցանիշը կազմել էր 7%:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում Կանադայի աշխատանքի շուկայում աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 54,5 հազարով:
Հատկանշական է, որ Bloomberg-ի վերլուծաբանները մարտ ամսվա համար ներկայացրել էին Կանադայի աշխատանքի շուկայի վերաբերյալ առավել լավատեսական կանխատեսումներ: Սպասվում էր, որ աշխատանքի շուկայում ոչ թե կգրանցվի աշխատատեղերի կրճատում, այլ աճ, իսկ գործազրկության մակարդակն էլ ոչ թե կաճի, այլ կպահպանվեր փետրվարյան մակարդակում: