Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
08/04/2013 15:57
Կիսվել

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասի Բերգստրասե տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսը և նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանը քննարկել են  հայ-գերմանական առնչությունները՝ գյուղատնտեսության բնագավառում: Կարևորվել է գերմանացի գործարարների՝ Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Սերգո Կարապետյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել Բրայան Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին:

«Դուք փաստորեն այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու և խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ, և մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը:

Ընդգրկուն համագործակցության առումով կարևորվել է Հայաստանի մասին պատմող տեղեկատվության դերը: Առաջարկվել է Հեսսենի երկրամասում կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսությանը նվիրված միջազգային խորհրդաժողով: «Ֆորումի նյութերն ու Հայաստանի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկատվությունը մենք կտեղադրենք տեղական կայքէջերում՝ նպաստելով Հայաստանի բարեկամների ավելացմանը»,- նշել է պարոն Ֆերանը:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին` ուսումնասիրել Հայաստանում սննդի անվտանգության ժամանակակից լաբարատորիայի ստեղծմանն ու խոզաբուծական խոշոր համալիրի հիմնադրմանն օժանդակելու հնարավորությունը:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16