Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
09/04/2013 12:29
Կիսվել

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԶԲ) հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրել, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության ևտեխնիկական վերահսկողության աշխատանքների  իրականացման համար:

Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը, նշել է, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարևորելով «Հյուսիս Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը՝ նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90