
ԱՄՀ. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3.4%-ՈՎ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները:
Ինչպես գրում է միջազգային Bloomberg գործակալությունը, նոր կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը կաճի 3,4%-ով, իսկ 2014 թվականին՝ 4,1%-ով:
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ այս տարի Եվրոգոտում կգրանցվի 0,2% տնտեսական անկում, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը կապահովի 1,7% աճ: