Ուկրաինան կրկին կբարձրացնի էլեկտրաէներգիայի փոխանցման սակագինը
Ուկրաինայի էներգետիկայի և կոմունալ ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ազգային հանձնաժողովը համաձայնել է արտադրողից սպառող էլեկտրաէներգիայի փոխանցման սակագինը բարձրացնել 25.8%-ով: Այս մասին հայտնում է Forbes Ուկրաինան:
Հրապարակման համաձայն՝ այս ծառայությունները մատուցող ազգային էներգետիկ «Ուկրէներգո» ընկերությունն առաջարկել է էլեկտրաէներգիայի փոխանցման սակագինը բարձրացնել 48%-ով:
Մայիսին Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է 64%-ով՝ 1կՎտ/ժ-ի համար մինչև 4.32 գրիվնա: Չնայած իշխանությունների խոստումներին, սա արդեն երկրորդ աճն էր 2022 թվականի սկզբից ի վեր:
Իշխանությունները դա բացատրել են վնասված արտադրական օբյեկտների հրատապ վերանորոգման և վերականգնման անհրաժեշտությամբ: Փորձագետներն ու արտադրողների մասնագիտական ասոցիացիաներն անմիջապես նախազգուշացրին գների մոտալուտ լայնածավալ աճի մասին, և Վլադիմիր Զելենսկու կայքում հայտնվեց միջնորդություն, որը կոչ էր անում մորատորիում դնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վրա մինչև ռազմական գործողությունների ավարտը: