Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԽԻՍՏ ՄՈՏԵՑՈՒՄ՝ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
18/04/2013 16:25
Կիսվել

ԽԻՍՏ ՄՈՏԵՑՈՒՄ՝ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, իրավունք չեն ունենա մասնակցելու պետական գնումների գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն՝ ընդգծելով, որ մոտեցումը պետք է ամրագրել կառավարության որոշումով։ 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ համանման սկզբունք է որդեգրվելու նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։  

«Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք», -ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։ 

Նշենք, որ մինչ այս ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք աուդիտի եզրակացությամբ ունեցել են լրջագույն թերություններ կամ չեն ունեցել աուդիտի եզրակացություն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98