Ուղեցույց՝ ֆիզանձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային հայտարարագիր լրացնելու վերաբերյալ
Մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ դա կարող է անել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար:
Մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
Քայլ 1
Պետք է փոխադրող ընկերության կողմից տրամադրված էլեկրտոնային փոստի հասցեին ուղարկել նույնականացման քարտի երկկողմանի լուսանկարը կամ անձնագրի հիմնական էջերի լուսանկարները, գրանցման հասցեն և բջջային հեռախոսահամարը:
Քայլ 2
Անհրաժեշտ է trade@customs.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝ www.trade.gov.am հարթակում գրանցվելու համար օգտանուն և գաղտնաբառ ստանալու վերաբերյալ:
Քայլ 3
Պետք է fizpost7@customs.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում «Հայփոստ»-ի դեպքում՝ fizpost9@customs.am հասցեին՝ ֆիզանձի փոխարեն մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիր լրացնելու համար։
Այս քայլերը ճիշտ կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Մաքսային մարմնի կողմից կլրացվի հայտարարագիրը և այն կուղարկվի ֆիզանձին: Ներկայացված տեղեկությունների ու փաստաթղթերի թերի լինելու դեպքում՝ դրանք էլեկտրոնային փոստի միջոցով կվերադարձվեն հետ, որտեղ նշված կլինի վերադարձման պատճառն ու անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը։Հայտարարագիրը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է վավերացնել այն՝ էլեկտրոնային կամ ձեռքով ստորագրությամբ և էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել մաքսային ծառայողին։
Ապրանքների հայտարարագիրը վավերացնելու համար նախ և առաջ պետք է մուտք գործել www.trade.gov.am հարթակ, ընտրել «Ապրանքների հայտարարագիր» բաժինը և լրացնել ապրանքների հայտարարագրի հերթական համարը, այնուհետև սեղմել «Որոնել» կոճակը, ընտրել հայտարարագիրը և տպել այն, որից հետո հայտարարագրի 54-րդ դաշտում ստորագրել ձեռքով կամ դնել էլեկտրոնային ստորագրություն։
Առաջացած մաքսային վճարները, հարկերը և տուրքերը ֆիզանձը կարող է վճարել ցանկացած բանկի, դրա բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ փոխանցում կատարելով և պարտադիր նշելով 90 կոդը: Կարելի է վճարումը կատարել նաև առցանց եղանակով: Նշված գործողությունները ճիշտ կատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնություններ, և ֆիզանձը կարող է ապրանքներն ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից: