Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒՑ
26/04/2013 15:25
Կիսվել

ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒՑ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ավարտվել է «Ֆաստէքս հոլդինգ»  ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու և «Ֆաստէքս հոլդինգ»-ի կողմից հիմնադրած «Ֆեռո» ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

 Նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն: Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:

Միևնույն ժամանակ, Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12