Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունները
Եվրահանձնաժողովը չեղարկել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 7-ին, քանի որ դրանցում ուկրաինական կողմի ներկայացուցիչներ չեն լինելու։
Ուկրաինայի իշխանությունները 2024 թվականի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ չեն նախատեսում երկարաձգել տարանցման համաձայնագիրը տարեվերջին դրա ավարտից հետո։
Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագիր այլևս չի լինելու։
Սլովակիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ ցանկանում են պահպանել իրենց տարածքով գազը հետագայում դեպի Արևմուտք տեղափոխելու հնարավորությունը, քանի որ հանրապետությունը տարեկան ստանում է մոտ 500 միլիոն եվրո տարանցման վճար:
Վարչապետ Ռոբերտ Ֆիկոն ասել է, որ հանրապետությունը հանդես է գալիս Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերականգնման օգտին, հակառակ դեպքում երկրի կորուստները պետք է փոխհատուցվեն։