Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 76.09-1.55 WTI - 73.22-1.82
COMEX:  GOLD - 2678.10+0.67 SILVER - 30.73+0.33
COMEX:  PLATINUM - 984.00+1.12
LME:  ALUMINIUM - 2529.00-1.40 COPPER - 8802.50-1.65
LME:  NICKEL - 15078.00-2.58 TIN - 28557.00-0.91
LME:  LEAD - 1934.50-2.49 ZINC - 2927.00-4.00
FOREX:  USD/JPY - 157.81-0.23 EUR/GBP - 1.0306-0.43
FOREX:  EUR/USD - 1.0306-0.43 GBP/USD - 1.2331-1.21
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42635.20+0.25 NASDAQ - 19478.88-0.06
STOCKS US: S&P 500 - 5918.25+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39981.06-0.26 TOPIX - 2770.00-0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 19279.84-0.86 SSEC - 3230.17+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8251.03+0.07 CAC40 - 7452.42-0.49
STOCKS EUR:  DAX - 20329.94-0.05
08/01/2025  CBA:  USD - 396.47-0.29 GBP - 493.41-4.68
08/01/2025  CBA:  EURO - 409.08-4.54
08/01/2025  CBA:  GOLD - 33790.00+199.00 SILVER - 385.40-0.73
ՀԿԵ. 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը
09/01/2025 10:56
Կիսվել

ՀԿԵ. 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը

2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: ՀԿԵ-ն 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։

Հաշվետու տարում մերձքաղաքային գնացքների ծառայություններից օգտվել է շուրջ 521 հազար մարդ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1,5 հազար ուղևոր:

Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42,5 հազար ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների 14,5 հազար ուղևորով կրճատումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի և Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում ուղևորափոխադրումների կայուն աճը, ինչը երկաթուղային տրանսպորտի նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշ է», – նշում է ՈՒղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: – Դրան նպաստում է մեր կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Անցյալ տարի մենք կատարելագործեցինք մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման ծրագիրը՝  նկատելիորեն ընդլայնելով համակարգի ֆունկցիոնալությունը։ Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք մեր վրացի գործընկերների հետ միասին թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը»։

08/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.47
-0.29
Եվրո (EUR)
409.08
-4.54
Ռուբլի (RUR)
3.79
+0.08
Լարի (GEL)
139.63
-1.02
33790.00
+199.00
Արծաթ
385.40
-0.73