Վրաստանի ՀՆԱ-ն նոյեմբերին կազմել է 7.5%
Վրաստանի ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել է տնտեսական աճի նախնական գնահատականները:
Նախնական գնահատականներով՝ 2024-ի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական ՀՆԱ-ն կազմել է 7.5%, իսկ 2024-ի 11 ամիսների միջինը սահմանվել է 9.4%:
Ըստ այդ տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի աճի հարցում զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ մասնագիտական, գիտատեխնիկական գործունեությունը, հեռահաղորդակցությունն ու կապը, տրանսպորտը և պահեստավորումը:
Արդյունաբերական ոլորտում նկատվել է նվազման միտում: