Տնտեսական

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3649.50+0.00 COPPER - 13667.50+0.00
LME:  NICKEL - 18913.00+0.00 TIN - 54174.00+0.00
LME:  LEAD - 2011.50+0.00 ZINC - 3543.00+0.00
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64996.09-0.25 TOPIX - 3938.46-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25599.45-0.03 SSEC - 4145.37-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
26/05/2026  CBA:  USD - 367.74-0.27 GBP - 495.86-0.59
26/05/2026  CBA:  EURO - 428.09-0.35
26/05/2026  CBA:  GOLD - 53277-39 SILVER - 896.66-0.66
Չինաստանում ռուսական արտադրանքի բումը ավարտվում է
10/01/2025 18:04
Կիսվել

Չինաստանում ռուսական արտադրանքի բումը ավարտվում է

Ռուսական ապրանքներ վաճառող խանութները լայն տարածում են գտել Չինաստանում, սակայն բումը կարող է ավարտվել, քանի որ սպառողները սկսել են զգուշանալ կեղծված ապրանքներից: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին ամիսներին Չինաստանում զգալիորեն աճել է ռուսական արտադրանքով խանութների թիվը, որոնցում վաճառում են երշիկեղեն, շոկոլադ և հրուշակեղեն՝ պնդելով, որ իրենց ապրանքների մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից:

«Բումի ժամանակները կարող են ավարտվել, քանի որ սպառողները գնալով ավելի են զգուշանում կեղծված ապրանքներից: Նրանք անհանգստանալու պատճառ ունեն. Չինաստանը թույլ չի տալիս ռուսական երշիկի ներկրումը», – ասված է հոդվածում:

Հրատարակությունը նշում է, որ անցյալ շաբաթ տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացրել այս խանութներից մեկում, որը գտնվում է հարավարևելյան Ֆուջյան նահանգի զբոսաշրջային գոտում: Ըստ իշխանությունների՝ խանութը տեղական արտադրության ապրանքները մակնշել է որպես ներմուծված:

Օրերս Չինաստանի Կենտրոնական ժողովրդական ռադիոն հաղորդել է, որ տեղական շուկայի կարգավորման գործակալությունը ստուգումներ է սկսել քաղաքի 47 մանրածախ առևտրի կետերում, որոնցից մի քանիսը կեղծ ապրանքներ է վաճառում՝ռուսական արտադրության անվան տակ: Շանհայում վեց գործ է բացվել՝ կապված այսպես կոչված «ռուսական ապրանքների տաղավարների» հետ, որոնցում օրիգինալ ռուսական արտադրանք չկա:

26/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.74
-0.27
Եվրո (EUR)
428.09
-0.35
Ռուբլի (RUR)
5.1189
-0.0145
Լարի (GEL)
137.74
-0.05
53277
-39
Արծաթ
896.66
-0.66