Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացման
13/01/2025 11:58
Կիսվել

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացման

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը էներգետիկ լուրջ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և հանգեցնում վառելիքի գների բարձրացման: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ:

«Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր է Կենտրոնական Եվրոպայի համար, քանի որ պատժամիջոցների ցանկն այստեղ՝ Կենտրոնական Եվրոպայում, ներառում է մի ընկերություն, որն առանցքային դեր է խաղում Սերբիա նավթի մատակարարման գործում»,- ասել է հունգարացի պաշտոնյան:

Նա նշել է, որ այդ պատժամիջոցները հանգեցնում են նավթի ու գազի մատակարարումների կրճատմանը և «կարող են հանգեցնել Կենտրոնական Եվրոպայում վառելիքի գների զգալի աճի»:

«Մենք կխորհրդակցենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ առաջիկա օրերին և շաբաթներին՝ նվազագույնի հասցնելու էներգետիկ պատժամիջոցների ազդեցությունը վառելիքի գների աճի վրա՝ պաշտպանելու հունգար ժողովրդին և Կենտրոնական Եվրոպայի տնտեսությունը», – ասել է Սիյարտոն:

Պաշտոնյան ընդգծել է, որ վառելիքի թանկացումը ոչ միայն բացասաբար է անդրադառնում երկրների վրա, մարդկանց կյանքը դարձնում է անտանելի, դժվար և մեծացնում ծախսերը, այլև բացասաբար է անդրադառնում ընդհանուր տնտեսական գործունեության վրա, իսկ դրանից խուսափել է պետք:

Նա նշել է, որ պատժամիջոցները սահմանել է Բայդենի վարչակազմը, որը պարտություն է կրել ԱՄՆ ընտրություններում և անցկացնում է պաշտոնավարման վերջին օրերը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12