Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
06/05/2013 11:19
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ընդունել է  «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, «Fortune Oil» չինական ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Կիամփունի գլխավորությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության և  «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում՝ նաև ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը:

Հանդիպման ընթացքում Ջոզեֆ Բորկովսկին Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը, վերջին զարգացումները, դրանց տեխնիկական առաջադրանքների ընթացքը: Բորկովսկին նշել է նաև, որ չինական «Fortune Oil» ընկերությունը նախատեսում է հանքարդյունաբերության իրենց ծրագրի իրականացման շրջանակներում էականորեն ավելացնել երկաթուղային ծավալները:

«Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի նախագիծ, որտեղ բոլոր կողմերի շահերը կհամընկնեն, քանի որ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Նախարարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ հունվարին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12