Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 433.00+3.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 107.12-4.36 WTI - 94.16-3.22
COMEX:  GOLD - 4600.70-5.91 SILVER - 70.90-6.85
COMEX:  PLATINUM - 2012.80-0.43
LME:  ALUMINIUM - 3252.00-4.34 COPPER - 12146.50-4.92
LME:  NICKEL - 16984.00-1.23 TIN - 43540.00-6.82
LME:  LEAD - 1887.50-2.18 ZINC - 3071.50-4.83
FOREX:  USD/JPY - 158.29-0.88 EUR/GBP - 1.1557+0.71
FOREX:  EUR/USD - 1.1557+0.71 GBP/USD - 1.3405+0.91
STOCKS RUS:  RTSI - 1088.29-0.83
STOCKS US: DOW JONES - 46021.43-0.44 NASDAQ - 22090.69-0.28
STOCKS US: S&P 500 - 6606.49-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 10063.50-2.35 CAC40 - 7807.87-2.03
STOCKS EUR:  DAX - 22839.56-2.82
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
Եվրոպան ամենաշատը կտուժի ռուսական գազի մատակարարման դադարեցումից
15/01/2025 17:00
Կիսվել

Եվրոպան ամենաշատը կտուժի ռուսական գազի մատակարարման դադարեցումից

Ռուսական գազի մատակարարումների ընդհատումներից և դրանց դադարեցումից ավելի շատ կտուժեն եվրոպական երկրները, մինչդեռ ԱՄՆ-ն դրանից միայն կշահի: Այս կարծիքին է ամերիկյան Responsible Statecraft պորտալի վերլուծաբանը:

Հրապարակման մեջ նշվում է, որ «ձմռան սկսվելուն պես Եվրոպայում էներգետիկ անկայունությունը կրկին աճում է՝ կապված Կիևի կողմից «Թուրքական հոսք» գազատարի կոմպրեսորային կայանի վրա հարձակման հետ»: Այսպիսով, ըստ պորտալի, «ԱՄՆ-ն շահեց. Եվրոպան հետագայում ավելի մեծ կախվածություն ունեցավ ամերիկյան հեղուկացված բնական գազի ներմուծումից»:

«Սակայն թեև ռուսական գազի տարանցման արգելափակման տնտեսական ազդեցությունը դեռևս կերևա, այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսությունը համեմատաբար անվնաս է մնացել պատերազմական այլ միջոցառումներից՝ ներառյալ պատժամիջոցներից», – ասվում է հոդվածում:

Ի հակադրություն՝ Responsible Statecraft-ը շարունակում է. «Եվրոպական երկրները, որոնք արդեն զոհաբերել են իրենց էներգետիկ անվտանգության մեծ մասը, կարող են ամենաշատը տուժել հարձակումներից և խափանումներից»:

Այսպիսով, ռուս-ուկրաիանական պատերազմը «բարդացրեց Եվրոպայում էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը և բարձրացրեց դրանց գները»: Օրինակ, Մոլդովան, որը «նախկինում մեծապես կախված էր ռուսական գազից, որի մուտքն այժմ դադարեցվել է Կիևի կողմից, այժմ տառապում է էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից»:

«Թեև ԵՄ-ն ասում է, որ պատրաստ է հաղթահարել գազի տարանցման արդեն գործող կրճատումները, նրա որոշ առաջնորդներ հոգնել են պատերազմի հետևանքով առաջացած շարունակական էներգետիկ անկայունությունից և հատկապես Ուկրաինայի դերից դրա սնուցման գործում», – ասվում է հոդվածում։

20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02