Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր
17/01/2025 15:28
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 15․87 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 41․49%-ով կամ 4․7 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144․03%-ով կամ 5․22 մլրդ դոլարով և կազմել 8․85 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 55․77%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․09 մլն դոլար, +21․23% կամ 190․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․84%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 714․7 մլն դոլար, -14․97% կամ -125․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.50%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 572․5 մլն դոլար, +3․64% կամ +20․1 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․61%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 412․3 մլն դոլար, -24․38% կամ -132․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․60%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 409․3 մլն դոլար, -21․5% կամ -112․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․58%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 324․3 մլն դոլար, -59․75% կամ -481․5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.04%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 309․4 մլն դոլար, +5․32% կամ +15․6 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.95%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 172 մլն դոլար, +5․5% կամ +8․97 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.08%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 119․9 մլն դոլար, -8․16% կամ -10․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․76%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 18․27%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 135․93%-ով և կազմել 9․1 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 139․82%-ով և կազմել 8․99 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 11․21%-ով և կազմել 1․83 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 8․67 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +2․5 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․58 մլրդ դոլար՝ +3․5%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 562․2 մլն դոլար՝ +3․9%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 385․6 մլն դոլար՝ -23․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 326․9 մլն դոլար է՝ -43․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 321․2 մլն դոլար՝ -0․7%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 148․4 մլն դոլար՝ +35․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 134․2 մլն դոլար՝ -14․6%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 108․5 մլն դոլար՝ -66․8%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 99․4 մլն դոլար՝ -30․4%:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52