ԱՄՆ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ՀԱՎԵԼՈՒՐԴ
Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ-ն գրանցել է բյուջեի հավելուրդ, որը կազմել է 113 մլրդ ԱՄՆ դոլար: Այն վերջին հինգ տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` բյուջետային տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 488 մլրդ ԱՄՆ դոլար:
Կանխատեսվում է, որ ընթացիկ բյուջետային տարվա արդյունքներով, որը կամփոփվի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 845 մլրդ ԱՄՆ դոլար: