Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ղազախստանը կկատարի ՕՊԵԿ+-ի նկատմամբ իր պարտավորությունները 2025-2026 թվականներին
04/02/2025 13:17
Կիսվել

Ղազախստանը կկատարի ՕՊԵԿ+-ի նկատմամբ իր պարտավորությունները 2025-2026 թվականներին

Ղազախստանը պատրաստ է 2025-2026 թվականներին կատարել ՕՊԵԿ+-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ 2024 թվականի գերարտադրության փոխհատուցումը: Այս մասին հայտնում է հանրապետության էներգետիկայի նախարարությունը:

«ՕՊԵԿ+ նախարարական մոնիթորինգի կոմիտեի երեկվա 58-րդ նիստի լույսի ներքո Ղազախստանը հաստատում է իր հավատարմությունը ՕՊԵԿ+ համաձայնագրին: Ղազախստանը 2025 և 2026 թվականներին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ իր պարտավորությունները կատարելու և 2024 թվականի գերարտադրությունը փոխհատուցելու համար»:

Ավելի վաղ էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը նշել էր, որ Ղազախստանը դեռ չի ճշգրտի նավթի արդյունահանման իր կանխատեսումը 2025 թվականի համար՝ սպասելով ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպմանը:

Միաժամանակ, էներգետիկայի նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ գերատեսչությունն իր զինանոցում ունի մի շարք գործիքներ, որոնցով երկիրը կարող է կատարել ՕՊԵԿ+-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ սահմանափակել արտադրությունը սեփական հանքավայրերում, ուղիղ բանակցություններ վարել խոշոր կոնսորցիումների անդամների հետ՝ արտադրության ծավալները նվազեցնելու համար և այլն:

Միաժամանակ էներգետիկայի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ 2025 թվականին Ղազախստանում նավթի 96.2 միլիոն տոննա արդյունահանման կանխատեսումը կազմվել է՝ առանց հաշվի առնելու ՕՊԵԿ+-ի հանդեպ պարտավորությունների կատարումը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28