Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․5%-ով
10/02/2025 13:13
Կիսվել

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,381.4[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6․5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 5․4%-ով և կազմել 3,516.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 25․1%-ով և կազմել 2,059.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4․5%-ով և կազմել 2,830.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 47․4%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 32․9%-ով և կազմել 974.6[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 289.6 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 198.0 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65