Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Իսրայելի քաղաքացիները փոխարինել են ռուսաստանցիներին. ինչ միտումներ կան Վրաստանի անշարժ գույքի շուկայում
14/02/2025 13:34
Կիսվել

Իսրայելի քաղաքացիները փոխարինել են ռուսաստանցիներին. ինչ միտումներ կան Վրաստանի անշարժ գույքի շուկայում

«Տեղական բնակչության մասնաբաժինը ընդհանուր վաճառքի մեջ մնում է կայուն՝ 80%, ինչը նրան դարձնում է պահանջարկի հիմնական շարժիչ ուժը», – ասվում է Galt & Taggart Վրաստանի անշարժ գույքի շուկայի իրավիճակի վերանայման մեջ:

Ըստ հետազոտության՝ չնայած 2024 թվականին Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի շուկայում անկայուն իրավիճակին, բնակարանների առուվաճառքի ընդհանուր ծավալը տարեկան աճել է 1%-ով:

2024 թվականին ԱՄՆ դոլարով մեկ քառակուսի մետրի միջին գինը առաջնային շուկայում աճել է տարեկան 11.6%-ով՝ մասամբ պայմանավորված շինարարության ավելի բարձր ծախսերով: Չնայած գները մնում են բարձր, աճի տեմպերը կայունացել են 2022–23 թվականների համեմատ, իսկ միջին ամսական աճը դանդաղել է 1.5%-ից մինչև 0.5%:

2024 թվականին Թբիլիսիում վաճառվել է 3.123.100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք, ինչը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Շուկայական մյուս հիմնական բնութագրիչները մնացել են անփոփոխ: Միջին չափի բնակարանները (51–80քմ) գերակշռում են վաճառքում՝ մատչելիությամբ պայմանավոված: Գրանցվել է բյուջեի հատվածի մասնաբաժնի անկում (<1000 դոլար/քմ)՝ գների աճի պատճառով:

Տեղի բնակչության մասնաբաժինը ընդհանուր վաճառքի մեջ մնում է կայուն՝ 80%, ինչը նրան դարձնում է պահանջարկի հիմնական շարժիչ ուժը:

Սակայն 2024 թվականին ռուս գնորդների մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է։ Մասնավորապես, եթե 2023 թվականին ՌԴ քաղաքացիների մասնաբաժինը գործարքներում կազմում էր 6%, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 2%։ Այս բացը լրացրել են Իսրայելի քաղաքացիները, որոնց գործարքների մասնաբաժինը 2023 թվականի 4%-ից 2024-ին հասել է 10%-ի:

2025 թվականին ավարտին նախատեսված նախագծերում բնակարանների 75%-ն արդեն վաճառված է:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6