Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ուշադրություն. ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ
17/02/2025 18:42
Կիսվել

Ուշադրություն. ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը, «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր (Entry Summary Declaration – ENS)» փաստաթղթի միջոցով:

Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:

Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://taxation-customs.ec.europa.eu/customs-4/customs-security/ ։

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է ամենամսյա վեբինարներ (անգլերեն), որտեղ տնտեսվարողները կարող են բարձրացնել հարցադրումներ ICS2-ի գործառնական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հաջորդ վեբինարը նախատեսված է մարտի 5-ին, իսկ մանրամասները հասանելի են  հետևյալ հղմամբ՝  https://circabc.europa.eu/ui/group/18fb5859-3970-4ac5-b30b-6604977a15a7/agenda։

Բացի այդ, Հանձնաժողովը կարող է կազմակերպել երկրի կամ տարածաշրջանի համար հատուկ ICS2 վեբինարներ՝ համաձայն հայցի:

ICS2-ի պահանջները վերաբերում են նաև փոստային և էքսպրես փոխադրողներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են լոգիստիկ մատակարարները: Որոշակի հանգամանքներում ԵՄ-ում հաստատված վերջնական բեռն ստացողները նույնպես պետք է ներկայացնեն ENS-ի տվյալները ICS2-ին: Ապահովության և անվտանգության տվյալների նմանատիպ պահանջներն արդեն ուժի մեջ են օդային, ծովային և ներքին ջրային բեռների փոխադրումների համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52