Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա
18/02/2025 18:01
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝

  • Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով տվյալ երկրում կոռուպցիան լուրջ հիմնահարց է, եթե ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ խնդրահարույց տիրույթում։
  • Կառավարության համար լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM համաթվի մեկ տարվա ընթացքում միանգամից 5 միավորով անկումը (այն ներառված է ԿԸԻ-ի հաշվարկման հիմքում)։ Ավելին, այն 2020թ.-ից նվազել է 13 միավորով։ Քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է կոռուպցիայի տարբեր ձևերի առկայությունն ու տարածվածությունը պետական կառավարման մակարդակներում, կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա, ստացվում է, որ այս հեղինակավոր միջազգային ծրագրի գնահատմամբ Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, և միաժամանակ աճել է վերոհիշյալ ոլորտներում կոռուպցիայի ազդեցությունը։
  • ԿԸԻ-ում ներառված Հայաստանի WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2022 թ.-ին միանգամից 13 միավորով նվազումից հետո (2021թ. այն 66 միավոր էր) 2023 և 2024 թվականներին աճել է բավական դանդաղ և կազմում է 56 միավոր։ Սա մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը բնութագրում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը:
  • 2024-ին ևս Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ին։ Ղազախստանի ԿԸԻ-ն 40 միավոր է, Բելառուսինը՝ 33, Ղրղզստանինը՝ 25, Ռուսաստանինը՝ 22։
  • Հայաստանին սահմանակից երկրներից Վրաստանը ԿԸԻ-ի 53 միավորով 53-րդ հորիզոնականում է, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Թուրքիան՝ 34 միավորով 107-րդում է, Իրանը՝ 23 միավորով՝ 151-րդում, իսկ Ադրբեջանը՝ 22 միավորով՝ 154-րդում։
  • «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակում, ինչպես և 2023թ.-ին, 2024-ին ևս նույն երկրներն են՝ Վրաստանը՝ 53 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 53-րդ հորիզոնական), Հայաստանը՝ 47 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 63-րդ հորիզոնական) և Մոնտենեգրոն՝ 46 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը (22-ական միավոր), Տաջիկստանը (19 միավոր) և Թուրքմենստանը (17 միավոր): Ի դեպ, ըստ Զեկույցի` «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շատ երկրներում թույլ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայության բացակայությունը խորանում են շարունակական անկայունության և արտաքին ճնշումների պատճառով։ Այս իրավիճակը նպաստում է կոռուպցիայի տարածմանը՝ միաժամանակ խաթարելով հասարակության վստահությունը, կայուն զարգացումը և կլիմայի պահպանման ջանքերը։ Մեր տարածաշրջանն աշխարհում ունի երկրորդ ամենացածր ԿԸԻ-ն (35 միավոր) և այդ ցուցանիշով գերազանցում է միայն Անդրսահարյան Աֆրիկային։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12