ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԱԼՅՈՒՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՀԵՏ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Իրանից Հայաստան ներկրվող 20 հազար 420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Սննթամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ կատարվել է բեռի զննում և նմուշառում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, և 2013թ. մայիսի 20-ին բեռը հետ է ուղարկվել: