ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Խորացող ճգնաժամի և աճող գործազրկության պայմաններում Իտալիայի բնակչությունը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում: Միլիոնավոր իտալացիներ հարկադրաբար կրճատում են իրենց պարենային զամբյուղը: Այսպիսի եզրակացության է եկել Իտալիայի ազգային վիճակագրական ISTAT գործակալությունը՝ ուսումնասիրելով իտալացիների կյանքի որակի ցուցանիշները: Նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում երկրում աղքատության սահմանագծին մոտ գտնվող բնակիչների թիվը կրկնապատկվել է:
ISTAT-ի տվյալների համաձայն՝ ներկայում 8,6 մլն իտալացի կամ երկրի բնակչության 14%-ը գտնվում է աղքատության շեմին:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ առավել ծանր է իրավիճակը երիտասարդության շրջանում: Գործազուրկ երիտասարդների թվով Իտալիան Եվրոպայում առաջին տեղում է: