
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։