Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 446.00+1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 61.89+1.79 WTI - 58.06+2.33
COMEX:  GOLD - 4363.50-3.66 SILVER - 73.26-4.22
COMEX:  PLATINUM - 2168.80-12.24
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.26-0.17 EUR/GBP - 1.1772+0.01
FOREX:  EUR/USD - 1.1772+0.01 GBP/USD - 1.3503+0.06
STOCKS RUS:  RTSI - 1115.35-0.15
STOCKS US: DOW JONES - 48461.93-0.51 NASDAQ - 23474.35-0.50
STOCKS US: S&P 500 - 6905.74-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50339.48-0.37 TOPIX - 3408.97-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25854.60+0.86 SSEC - 3965.12+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9866.53-0.04 CAC40 - 8112.02+0.10
STOCKS EUR:  DAX - 24351.12+0.05
30/12/2025  CBA:  USD - 381.36-0.1 GBP - 515.6+0.74
30/12/2025  CBA:  EURO - 449.01+0.3
30/12/2025  CBA:  GOLD - 53177-1391 SILVER - 915.1+29.87
ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. IV եռամսյակում կազմել են մոտ 24.6 մլրդ ՀՀ դրամ
05/03/2025 15:28
Կիսվել

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. IV եռամսյակում կազմել են մոտ 24.6 մլրդ ՀՀ դրամ

2024թ. չորրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.6 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.72 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 0.45%-ով կամ 111.3 մլն ՀՀ դրամով։

Մասնավորապես, 2024 թվականի IV եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 102.92 մլն ՀՀ դրամով կամ 0.75%-ով և կազմել 14.33 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները նվազել են 156.7 մլն ՀՀ դրամով կամ 3.02%-ով և կազմել 5.18 մլրդ ՀՀ դրամ։ Իսկ Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 57.6 մլն ՀՀ դրամով կամ 1.09%-ով` կազմել 5.30 մլրդ ՀՀ դրամ։

2024 թվականի IV եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 5.81 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 8.52 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.78 մլրդ դրամ։

Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.32 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.7 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.37 մլրդ դրամ։

Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.52 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.72 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.59 մլրդ դրամ։

30/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.36
-0.1
Եվրո (EUR)
449.01
+0.3
Ռուբլի (RUR)
4.8711
-0.0421
Լարի (GEL)
141.54
-0.15
53177
-1391
Արծաթ
915.1
+29.87