
2012Թ.-ԻՆ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 10,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ ծրագրերն իրականացվում են հիմնականում դրամաշնորհների եւ վարկային միջոցների հաշվին: 2012 թվականին այս նպատակով ստացվել են 10,2 մլրդ դրամի չափով դրամաշնորհներ: Ծրագրերի կատարողականը կազմել է 107,4 տոկոս: Նման ցուցանիշներ են հրապարակվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի շրջանակներում: