Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՆ-ն Գերմանիային խնդրում է ավելացնել ձվի մատակարարումները՝ դեֆիցիտի խնդիրը լուծելու համար
18/03/2025 14:09
Կիսվել

ԱՄՆ-ն Գերմանիային խնդրում է ավելացնել ձվի մատակարարումները՝ դեֆիցիտի խնդիրը լուծելու համար

Միացյալ Նահանգները գերմանական ձու մատակարարողներին խնդրել է ավելացնել իրենց արտահանումը երկիր՝ թռչնագրիպի բռնկման պատճառով ապրանքի պակասի պայմաններում: Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ձու արտադրողների գերմանական ասոցիացիայի ներկայացուցչին։

«Մենք իսկապես հարցում ենք ստացել ԱՄՆ-ից», – ասել է նա, սակայն հրաժարվել այլ մանրամասներ հաղորդել:

Ըստ Spiegel-ի՝ Եվրոպայից ձվի ներկրումն ուղղված է ԱՄՆ-ում այս ապրանքի գների աճի դեմ պայքարին՝ դրա պակասի պատճառով: Այս ֆոնին երկիրն այդ խնդրանքով դիմել է նաև այլ եվրոպական պետությունների, այդ թվում՝ Դանիային և Շվեդիային:

Գերմանական ձու արտադրողների ասոցիացիայի նախագահ Հանս-Փիթեր Գոլդնիկի խոսքով, արտադրանքի փոքր խմբաքանակներն արդեն արտահանվում են ԱՄՆ, սակայն դրանց ծավալները չափազանց փոքր են։ Նա բացատրել է, որ Գերմանիայում ձվի արտադրության մասշտաբները նույնպես փոքր են: Օրինակ, 2023 թվականին հանրապետությունում սպառված ձվի միայն 73%-ն է եղել տեղական արտադրության։

Միացյալ Նահանգներում վերջին ամիսներին հավի ձվի պակաս կա, և այս ապրանքի գները մնում են բարձր: Դրա պատճառը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 17.2 միլիոն հավի անկումն է։ Հունվարին 10 ձվի գինը 5.29 դոլար էր, մինչդեռ մեկ տարի առաջ գինը 3.50 դոլարի սահմաններում էր, այսինքն՝ գներն աճել էին 50%-ով։ Որոշ նահանգներում խանութները սահմանափակում են վաճառքը՝ մեկ հաճախորդին ոչ ավելի, քան մեկ տուփ ձու վաճառելով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08