Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՊԵԿ-ում մեկնարկելու են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ընդունելության դասընթացներ
18/03/2025 18:20
Կիսվել

ՊԵԿ-ում մեկնարկելու են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ընդունելության դասընթացներ

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող  թափուր պաշտոնների համալրման մրցույթ և նույն վարչության ծառայողների պատրաստման դասընթացներ։ Սա  հնարավորություն է  ՊԵԿ-ի Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում կարիերա սկսելու համար: Համալրվող հաստիքներում պահանջվում են օպերատիվ աշխատակիցենր և վարչությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ  Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային և տարածքային բաժիններում, որոնք տեղեկայված են Երևան քաղաքում։

Ինչպիսի պայմաններ են  առաջարկվում

  • Կայուն և արժանապատիվ վարձատրություն
  • Մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ
  • Գաղտնիության ռեժիմով հետաքրքիր աշխատանք
  • Կարիերայի աճի հեռանկար
  • Աշխատանք մարտահրավերներով լի` բայց կարևոր առաքելությամբ

Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է  ներկայացնել    առցանց դիմում ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Լուսանկար. անձնագիր կամ նույնականացման քարտ.
  • Սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք)
  • Հարկային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում պարտականությունները հավաստող փաստաթղթեր
  • Արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող  համապատասխան տեղեկանք
  • Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին)։ Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը
  • Հարկային  ծառայողների համար՝ տեղեկանք աշխատավայրից   աշխատանքային փորձի վերաբերյալ (վերաբերվում է միայն ներկա պահին ՊԵԿ-ում աշխատողներին),
  • Դիմում ( Ձև 1)՝ ներառված է դիմումի ձևաթերթիկի մեջ
  • Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (ներբեռնել և լրացնել Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2)

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 28-ն-է: Ընդունելությունը փուլային է: Նախատեսվում է թեստավորում, կստուգվեն  համակարգչային գիտելիքները և կանցկացվի  ստուգում պաշտոնի նշանակման  հարցազրույց: Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28