ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՇՈՒՐՋ 5000 ՍԻՐԻԱՀԱՅԻ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սիրիահայության պարենային ապահովության բարելավման հարցը: Նշվել է, որ իրականացվելու է ՄԱԿ-ի պարենային աջակցության ծրագիրը, որի համաձայն՝ 6 ամիսների ընթացքում պարենային օգնություն է տրամադրվելու շուրջ 5000 սիրիահայերի: Ծրագիրը մեկնարկելու է սույն թվականի հուլիսի սկզբին: